BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել

60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել
26.05.2018 | 19:33

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չեն կատարել ընդհանուր 417 ընդերքօգտագործողներից 60-ը՝ ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, ևս 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել են՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով չկատարված պարտավորություններ:


Չնայած որ ինչպես Ընդերքի մասին օրենսգրքում, այնպես էլ ընդերքօգտագործման պայմանագրերում հստակ նշված է, որ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը, սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից:


Հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ դիրքորոշում ներկայացնելու, պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ անհարժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ուսումնասիրությունները շարունակվում են:

Դիտվել է՝ 4488

Մեկնաբանություններ